«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Խոդորկովսին, հավանաբար, կմնա բանտում

Խոդորկովսին, հավանաբար, կմնա բանտում
22.06.2013 | 19:43

Դժվար թե տնտեսական համաներումը տարածվի Խոդորկովսկու վրա: Այս մասին rosbalt.ru կայքին ասել է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը:
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սանկտ-Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ, հայտարարել էր տնտեսական համաներման մասին, որը Ռուսաստանի որոշ շրջանակների առիթ է տալիս ենթադրելու, թե համաներմամբ ազատ կարձակվեն նաև ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին և ՄԵՆԱՏԵՊ-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը:
«Պետք է իրավաբանական վերլուծություն կատարել, չեմ կարող ստույգ ասել, թե հաշվի կառնվի հանգամանքը, որ նրանք դատվել են երկու դատարանների կողմից, և արդյոք դա կխոչընդոտի նրանց ազատ արձակմանը», - «Ռոսիա 24» հեռուսատաընկերության եթերում կարծիք է հայտնել ՌԴ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը: Նրա խոսքով, ինչպես ասել է Պուտինը, համաներումը պետք է տարածվի տնտեսական հոդվածներով առաջին դատապարտյալների վրա, և պարզելու համար՝ Խոդորկովսկին ու Լեբեդևը համարվո՞ւմ են այդպիսիք, անհրաժեշտ է իրավաբանական խորհրդատվություն:
Փորձագետ Օրեշկինը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Պուտինը հատուկ նշել է, թե այն կկիրառվի միայն այն ձեռնարկատերերի նկատմամբ, ովքեր ազատազրկվել են առաջին ագամ, իսկ Խոդորկովսիկին բանտում է գտնվում արդեն երկրորդ գործով: Օրեշկինի կարծիքով՝ եթե համաներումը տարածվեր նաև Խոդորկովսկու վրա, դա կլիներ անսովոր քայլ Պուտինի կողմից, սակայն. «Պուտինը չափազանց կանխատեսելի է Խոդորկովսկու հետ հարաբերություններում, որպեսզի գնա այդ քայլին»:
ՌԴ տնտեսական համաներման մասին որոշման նախագիծը Պետդումայում կքննարկվի մինչև խորհրդարանի ամառային արձակուրդը: Համաներումը կկիրառվի շուրջ 13 հազար մարդու նկատմամբ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ